ՇԱՏ շտապ. ԱՐՏԱՀԵՐԹ. կարևոր լուր, ինչ է կատարվել. դպրոցներում արձակուրդներ կլինեն. որոշումը ստորագրվեց.



ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2019-2020 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները:


Ուսումնական պլանը սահմանում է միջ­նա­կարգ կր­թու­­թյան բովան­դակության կառուցվածքը, հանրակրթական ուսումնական առա­ր­­կա­ներին հատկաց­վող շաբաթական ժամաքա­նակներըըստ բա­ղա­դրիչ­­­ների (պետա­կան և դպրո­ցա­կան)


և հանրակրթական պետական ծրագրի նորմատիվային ծավալը սովորո­ղ­նե­րի շաբաթական ուսում­նական բեռնվածության առա­վե­­լագույն չափը` ըստ դասարանների:

Համաձայն հրամանիուսումնական տարին սկսվում է 2019թ. սեպ­տեմբերի 1-ին, ավարտվում 2020թ. մա­յիսի 25-ին 5-օրյա աշխատանքային շաբաթվա և մա­յիսի 26-ին՝ 6-օրյա

աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապա­հո­­վելով առնվազն 30 ուսում­նական շա­բաթառաջին, 32 երկրորդ և 34՝ երրոր­դից տասներկուերորդ դասա­րանների համար։

2-12-րդ դասարաններում գործում է սովորողների գնա­­­հատ­ման 10 միավո­­րա­յին սանդղակ, առաջին դասարանում սովորողներին ընթացիկ և ամփոփիչ գնահատական­ներ չեն նշա­նակ­վում. ընթացիկ գնահատումը կատարվում է բնու­թա­գր­ման միջոցով:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երե­խաների կրթությունը կազմակերպվում է«Հանրակրթական հիմնական ընդ­հանուր պե­տա­կան ծրա­գրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության

2019-2020 ուսում­­նական տար­վա օրինա­կելի ուսումնական պլան­նե­րի» հիման վրա յու­րա­քան­չյուր սո­վո­րողի համար, ըստ անհրաժեշտության, կազմելով անհատական ուսուցման պլան (ԱՈՒՊ):

Ուսումնական պարապմունքների ընթացքում սովորողներին տրվում են արձակուրդներ` աշնանային, ձմեռային և գարնանային:

Առաջին դասա­րանցի­ներին կտրվիաշնա­նա­յին արձա­կուրդ 2019թ. հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 3-ը ներառյալ, ձմե­­­ռայինը՝ 2019թ. դեկ­տեմ­բե­րի 23-ից 2020թ. հունվարի 19-ը ներառյալ, գար­նա­նա­յինը՝ 2020թ. մարտի 16-ից 29-ը ներառ­յալ:

Երկրորդ դասարանցիների աշնանային արձա­կուրդը կտրվի` 2019թ. հոկ­տեմ­բե­րի 28-ից նոյեմբերի 3-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2019թ. դեկ­տեմբերի 23-ից 2020թ. հունվարի 19-ընե­րառյալ և գարնանայինը՝ 2020թ. մարտի 23-ից 29-ըներառյալ:

3-12-րդ դասարանների սո­վո­րո­ղներին կտրվի աշնանային արձա­կուրդ` 2019թ. հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը նե­ր­առ­յալ, ձմե­ռա­յին՝ 2019թ. դեկտեմբերի 23-ից 2020թ. հուն­վարի 7-ը ներառ­յալ, գար­նանային՝ 2020թ. մար­տի 23-ից 29-ը ներառյալ:



Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *